Նորություններ
Տեղեկատվություն <<Air Moldova>> ավիաընկերության միջադեպի վերաբերյալ
16/07/2019Տեղեկացնում ենք, որ այսօր <<Air Moldova>> ավիաընկերության կողմից շահագործվող Airbus A320 տեսակի օդանավով, Մոսկվա-Քիշնև թռիչքը կատարելուց հետո չվերթի ժամանակ, ինքնաթիռի անձնակազմը հայտնաբերել է աջ շարժիչի տեխնիկական խափանում, որից հետո որոշում է կայացվել ըստ գործող կանոնադրության անջատել շարժիչը և վերադառնալ Մոսկվա: Ինքնաթիռը բարեհաջող վայրեջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, օդանավում եղել են 164 ուղևոր և 3 երեխա, նաև 6 հոգի ինքնաթիռը սպասարկող անձնակազմից:
Հավելենք, որ այդ օդանավը գրանցված է ՀՀ օդանավերի ռեգիստրում և շահագործվում է Մոլդովական <<Air Moldova>> ավիաընկերության կողմից: