Քաղաքացիների ընդունելություն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՄՈՏ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ՝ Գլխավոր վարչություն) պետի մոտ քաղաքացիների ընդունելության կազմակերպման կարգով (այսուհետ՝ կարգ) սահմանվում է Գլխավոր վարչության պետի մոտ քաղաքացիների ընդունելության կարգը:
Գլխավոր վարչությունում քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է նրանց գրավոր առաջարկության հիման վրա:
Քաղաքացու գրավոր առաջարկությունը պետք է ստորագրված լինի՝ նշելով դիմումատուի ազգանունը, անունը, հայրանունը, բնակության, աշխատանքի կամ ուսումնական հաստատության հասցեն:
Գլխավոր վարչության պետի մոտ քաղաքացիների ընդունելությունը կազմակերպվում է յուրաքանչյուր ամսվա վերջին ուրբաթ օրը՝ ժամը 16:00-ին: Ելնելով քաղաքացիների կողմից բարձրացված հարցի հրատապությունից՝ ընդունելությունը Գլխավոր վարչության պետի մոտ կարող է կատարվել յուրաքանչյուր աշխատանքային օր:
Քաղաքացիների ընդունելության կարգ