Անօդաչու թռչող համակարգեր / Unmanned Aircraft (DRONE)
Սիրելի անօդաչու համակարգերի սեփականատերեր / օպերատորներ,
Ցանկանում ենք ձեզ տեղեկացնել, որ ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեն նախաձեռնել է անօդաչու համակարգերի անվտանգ շահագործման և գրանցման նոր կանոնակարգի մշակման աշխատանքները։
Կանոնակարգում չեն ներառվելու մինչև 250 գրամ քաշով անօդաչու համակարգերով կատարվող թռիչքները, խաղալիք անօդաչու թռչող համակարգերով կատարվող թռիչքները (երեխաների համար), ինչպես նաև մասնավոր սեփականություն հանդիսացող փակ տարածքներում շահագործվող անօդաչու թռչող համակարգերը:
14 տարեկանից ցածր անձինք իրավունք ունեն օգտվել անօդաչու թռչող համակարգերից միայն չափահաս անձանց հսկողության ներքո:
Կանոնակարգը շուտով հասանելի կլինի: Մինչ այդ, խնդրում ենք հետևել ընդհանուր պահանջներին.
ՉՊԵՏՔ Է
• Չպետք է կատարել որևէ փոփոխություն անօդաչու թռչող սարքի հետ՝ առանց արտադրողի հաստատման:
• Չպետք է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության: Չպետք է գործարկել անօդաչու թռչող համակարգը քաղաքների, փողոցների, այգիների եւ այնպիսի օդային տարածքների վրա, որտեղ անօդաչու սարքի գործողությունը նախապես սահմանափակում է: Մի օգտագործեք անօդաչու թռչող սարքերը խիտ բնակեցված ու բազմամարդ վայրերում:
• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը երեկոյան, գիշերը՝ մութ ժամանակ։
• Չպետք է շահագործել անօդաչու թռչող համակարգը շենքի և խաղադաշտի վրա, երթևեկությանը մոտ տարածքներում, բարձր լարվածության գծերի եւ լարերի շրջակայքում:
• Չօգտագործել անօդաչու թռչող համակարգը օդանավերի և օդանավակայանների հարևանությամբ: Օդանավակայանի հսկվող սահմանափակ տարածքի հորիզոնական հեռավորությունը պետք է լինի ոչ պակաս, քան 7 կմ:
• Անօդաչու թռչող համակարգը չպետք է գործածվի անօրինական նպատակներով: Հանրային կամ սեփական տարածքներում լուսանկարելու նպատակով անօդաչու թռչող համակարգերը կարող են օգտագործվել միմիայն սեփականատիրոջ կոմից թուլյտվության առկայության պարագայում: Հարկ է հիշել, որ մասնավոր սեփականության գաղտնիությունը և անձեռնամխելիությունը երաշխավորված և պաշտպանված են ՀՀ օրենքով:
• Նաև պետք է նշել, որ անօդաչու թռչող սարք շահագործողներն իրենք են պատասխանատու ապահով գործարկման համար: Անօդաչու թռչող սարքի սխալ գործարկումը կարող է վտանգել ավիացիան և հանրային ապահովությունը:
ՊԵՏՔ Է
• Խստագույնս հետևել ՔԱԳՎ-ի 2007 թվականի 56N հրամանի պահանջներին (թարմացվել է 2016 թվականին):
• Համոզվել, որ պատշաճ կերպով ապահովագրված եք:
• Ստուգել անօդաչու թռչող համակարգը յուրաքանչյուր թռիչքից առաջ. համոզվել, որ ձեր անօդաչու թռչող սարքի էլեկտրոնային նույնականացման և աշխարհագրական դիրքի համակարգը արդիական է (առկայության դեպքում):
• Գործարկել անօդաչու թռչող համակարգը պահպանելով արտադրողի կողմից սահմանված տեխնիկական նորմերը և սահմանափակումները: Նախքան անօդաչու սարքի գործարկումը, պետք է համոզվել, որ դրա բոլոր տարրերը պատշաճ կերպով աշխատում են:
• Թռիչքները պետք է իրականացնել բացարձակապես պարզ և վիզուալ օդերևութաբանական պայմաններում։ Շարունակաբար պահպանել տեսողական կապը անօդաչու թռչող սարքի հետ `առանց որեւէ օժանդակ սարքերի օգտագործման (աստղադիտակ, հեռադիտակ, էլեկտրական օպտիկական պատկերի ուժեղացուցիչ): Անթույլատրելի է գործածել անօդաչու թռչող համակարգը 50 մ-ից առավել բարձրություն ունեցող տեղանքի կամ ջրային մակերեսի վրա՝ առանց հատուկ թույլտվության:
• Ծանոթանալ այն տարածքի հետ, որտեղ դուք ցանկանում եք գործարկել անօդաչու թռչող համակարգը, պլանավորել թռիչքը:
• Ստուգել եղանակային պայմանները: Անօդաչու թռչող սարքի գործարկումը անբարենպաստ եղանակային պայմաններում կարող է վտանգավոր լինել ինչպես ձեզ, այնպես էլ շրջապատող մարդկանց համար և կարող է կործանարար լինել սարքի համար:
• Տեղեկացնել Քաղաքացիական Ավիացիայի Կոմիտեին, եթե ձեր անօդաչու թռչող սարքի հետ պատահար է տեղի ունենում, ինչը հանգեցնում է անձի լուրջ կամ մահացու վնասվածքի, կամ ազդում է օդանավի վրա:
Dear Unmanned Aircraft owners/operators,
We would like to inform you that the Civil Aviation Committee of the Republic of Armenia has launched the development of a new regulation related to safe operation and registration of the Unmanned Aircrafts (Drones).
The regulation does not concern the unmanned aircrafts weighting less than 250 grams, toy unmanned aircrafts (for kids) and exploitation of unmanned aerial vehicles in private closed areas.
People younger than 14 will be allowed to operate drones under the supervision of an adult.
The rule will be available soon. Before that, please follow the general requirements:
DO NOT
• Do not make any changes to the drone, unless approved by the manufacturer.
• Do not fly higher than 50 m from the ground unless permitted by the Civil Aviation Committee.
• Do not operate the unmanned aircraft in the evening, at night, in the dark time.
• Do not operate unmanned aircraft over the cities, streets, park areas and in the airspace where operation of unmanned aircraft has been preliminarily restricted. Do not operate unmanned aircraft in congested and crowded areas.
• Do not operate unmanned aircraft over the building and playing-fields, in close vicinity to traffic, high-tension power lines and radars.
• Do not operate the unmanned aircraft in close vicinity to aircrafts, airports and aerodromes. The horizontal distance to controlled restricted area of aerodrome shall be not less than 7 km.
• Do not operate unmanned aircraft for unlawful purpose. Making an aerial photography in general public or private property is possible only with a permission from the owner of such property. Keep in mind that personal privacy and inviolability of private property is warranted and protected by the Armenian law.
Keep in mind that the owner/operator of unmanned aircraft has the full responsibility for its safe operation. Improper operation of UAVs may endanger the aviation and public safety.
DO
• Strongly follow the requirements by the existing 56N GDCA order of 2007 year (updated in 2016).
• Make sure you are adequately insured.
• Check your drone before each flight; make sure the electronic identification and geo-awareness system (if installed) of your drone is up-to-date .
• Operate your drone within the performance limitations defined in the instructions provided by the manufacturer. Before operating the unmanned aircraft, make sure that all of its elements work properly.
• Continuously maintain visual contact with unmanned aircraft without using any supporting devices (telescope, binocular, electro optical image amplifier). It is prohibited to operate unmanned aircraft at height more than 50 m above terrain or water surface, without special permission.
• Familiarize yourself with the area where you want to operate your drone, plan your flight.
• Check the weather conditions. Operation of unmanned aircraft in adverse weather conditions may be dangerous both for you and surrounding persons, and be destructive for the device.
• Inform Civil Aviation Committee if your drone is involved in an accident, that resulted in a serious or fatal injury to a person, or that affects a manned aircraft.