Նորություններ
Մեկնարկեցին Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները
31/05/2017«Զվարթնոց» օդանավակայանն այսօր՝ մայիսի 31-ին, ընդունեց ղազախական «Սկատ» ավիաընկերությանը, որն Աստանայից Երևան իր առաջին կանոնավոր չվերթն իրականացրեց:
«Սկատ» ավիաընկերության ներկայացուցիչները, խոսելով նորաբաց չվերթի մեկնարկի մասին, նշեցին, որ այն համընկնում է ավիաընկերության գործունեության ծավալման 20-ամյակի հետ: Ավիաընկերության ներկայացուցիչները հույս հայտնեցին, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղին պահանջված կլինի ինչպես Ղազախստանի, այլնպես էլ՝ Հայաստանի բնակիչների համար, կխթանի երկու երկրների տնտեսական, դիվանագիտական կապերի և զբոսաշրջության զարգացմանը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը, կարևորելով ավիաընկերության՝ նոր երթուղու բացումը, նշեց «Սկատ» ավիաընկերության՝ հայկական շուկայում ամուր հիմքեր ունենալը և օդային կապակցվածության ընդլայնումը: Աննա Չոբանյանը, ողջունելով երթուղու շահագործումը, նաև շեշտեց, որ ավիաընկերության կողմից իրականացվող ծրագրերը հայկական շուկայում ընդլայնվում են՝ արձանագրելով նորանոր հաջողություներ ավիացիայի ոլորտում:
Ընկերության ներկայացուցիչները ներկայացրին նաև ընկերության կողմից առաջարկվող գնային քաղաքականությունը, մատուցվող ծառայությունները և չվերթների հաճախականությունը:
Հիշեցնենք, որ Աստանա-Երևան-Աստանա երթուղով թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին: