Նորություններ
Տեղի է ունեցել ԻԿԱՕ Ասամբլեայի 39-րդ նստաշրջանի բացումը
29/09/2016Կանադայի Մոնրեալ քաղաքում՝ Քաղաքացիական Ավիացիայի Միջազգային Կազմակերպության (ԻԿԱՕ) գլխավոր գրասենյակում, տեղի է ունեցել ԻԿԱՕ Ասամբլեայի 39-րդ նստաշրջանի բացումը:
Քաղաքացիական ավիացիայի ոլորտում 3 տարին մեկ անգամ մի հարթակում հանդիպում են 191 պետությունների քաղաքացիական ավիացիայի ղեկավարներ և քննարկում են 21-րդ դարի ամենադինամիկ զարգացող այս ոլորտի խնդրիները և զարգացման հեռանկարները՝ առաջնային նպատակ ունենալով ապահովել քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, հուսալիությունը և արդյունավետությունը:
Ասամբլեայի բացմանը ելույթ ունեցան ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-Մունը, ԻԿԱՕ գլխավոր քարտուղար Ֆանգ Լյուն, ԻԿԱՕ Խորհրդի նախագահ Բենարդ Ալյուն, Քվեբեքի վարչապետ Ֆիլիպ Կույարը, Կանադայի տրանսպորտի նախարար Մարկ Գարնոն, Մոնրեալի քաղաքապետ Դենի Կոդերը և այլոք:
Կարևոր հայտարարություններով հանդես եկան 17 պետությունների ներկայացուցիչներ, և հաստատվեց Ասամբլեայի օրակարգը:
Առաջիկայում սպասվում են ԻԿԱՕ Խորհրդի 36 անդամների ընտրությունները: