Նորություններ
ՔԱԳՎ պետը մասնակցել է ԵՏՄ անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը
06/06/2017ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը և վարչության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Լևոն Ջանիբեկյանը հունիսի 5-ին և 6-ին Սոչիում մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տրանսպորտի բնագավառի լիազոր մարմինների ղեկավարների 7-րդ խորհրդակցությանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել և համաձայնության է արժանացել համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրագործման հիմնական ուղղությունների և փուլերի իրագործման «ճանապարհային քարտեզի» միջոցառումների պլանը:
«Ճանապարհային քարտեզը» նախատեսվում է 2018-2020 թվկանների համար և սահմանում է միջոցառումներ, որոնք ուղղված են լինելու ավիաընկերությունների համար հավասար պայմաններ սահմանելուն, անդամ պետությունների օրենսդրությունն ԻԿԱՕ ստանդարտներին համապատասխանեցնելուն և մի շարք այլ հարցերի՝ միտված ԵՏՄ պետություններում քաղաքացիական ավիացիայի ազատականացմանը։